ՊԵԿ-ի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության իրավախախտումների հայտնաբերման և վերլուծության բաժինը 2016-ին պետական բյուջե է վերականգնել 787 միլիոն դրամից ավելի գումար:
Նույն բաժինը նախորդ տարի ՊԵԿ տարբեր ստորաբաժանումներից իրավախախտումների վերաբերյալ ստացել է 1433 փաստաթուղթ, որոնց վերլուծությունը կատարել է սեղմ ժամկետներում՝ բացառելով տնտեսավարող սուբյեկտների գործունեության խոչընդոտումը: